Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

Նման զնմանն տեսանէ…

Նման զնմանն տեսանէ…
01.09.2024 | 20:24

Փաշինյանի երեկվա ասուլիսյան մտասփռումները ընդհանուր առմամբ սպասելի և բացատրելի էին, ուշագրավը Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ «բայց» շաղկապով սկսված մտքերի շարքն էր, խոսուն հարցերով՝ ո՞վ նրան ուղարկեց, գործուղեց Հայաստան, ո՞վ նրան գործուղեց Լեռնային Ղարաբաղ, ի՞նչ նպատակով, ի՞նչ երաշխիքներով, ի՞նչ հավաստիացումներով, ի՞նչ խոստումներով, որին հետևեց ապշեցուցիչ արձանագրումը․

«Դա իրոք լուրջ խնդիր է, որով մենք զբաղվում ենք»։

Հոգեվերլուծության և հոգելեզվաբանական բովանդակային քննության գործիքները պարզ են դարձնում, որ Փաշինյանի՝ իբրև անձի համար գրեթե անհավանական ու անըմբռնելի է, որ

1․ անձը ինքնակամ որոշումներ կայացնի, առանց ուղղորդումների, երաշխիքների, այսինքն՝ խամաճիկ չլինի,

2․ անպատկերացնելի է, որ կայացած գործիչը հանուն իր հայրենիքի, ազգի անձնուրացաբար թողնի բարեկեցիկ գոյավիճակը, գա և իր կյանքն ուղիղ վտանգի ենթարկի հայրենիքի, ժողովրդի ազատագրության ու փրկության համար,

3․ հրաժարվի օտարի քաղաքացիությունից՝ հանուն միայն ՀՀ քաղաքացիության,

4․ հայատյաց թշնամու բանտում գտնվողների նկատմամբ նա բացարձակ զուրկ է ապրումակցումից, և դա համարում է լիովին բնական։

Ինքն անընդունակ է, այսպիսով, նման քայլերի, ուստի ամեն ինչի ներքո, դավադրապաշտական տեսություններով խանդավառ, բացահայտումներ է փորձում կատարել։

Կարճ ասած՝ Փաշինյանի համար ոչ թե ՀՀ քաղաքացիների կյանքի անվտանգությունն է առաջնային, այլ նրանց՝ իր կողմից ենթադրյալ գործուղողները, տիկնիկավարներ է փնտրում։ ՈՒստի առերևույթ հիմնավոր կասկած է ծագում, որ Փաշինյանն իր քայլերը կատարում է ինչ-որ ուժերի գործուղմամբ, երաշխիքներով ու բնավ չի հավատում անձնուրաց և նվիրյալ մարդկանց գոյությանը․ նման զնմանն տեսանէ… Իրոք լուրջ խնդիր է, որով արժե զբաղվել։

Նարինե ԴԻԼԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1151

Մեկնաբանություններ